Եթե գիտեք, ես պարոն Պեսկովն եմ. Կարճ ասած, դա կլուծեմ այլ մակարդակում. Նավալնիի թիմակիցը զինկոմի անունից զանգել է Պեսկովի որդուն

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թիմակիցները յութուբյան «Պոպուլյար քաղաքականություն» ալիքի ուղիղ եթերում զինկոմի անունից զանգել են ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի որդուն՝ Նիկոլայ Չոուլզին, և առաջարկել հաջորդ օրն առավոտյան 10-ին ներկայանալ զինկոմիսարիատ զորակոչվելու համար։ Այս մասին հայտնում է Մեդուզան։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի հրամանագրով սեպտեմբերի 21-ին զորահավաք է հայտարարվել Ուկրաինայում պատերազմելու համար։

Պեսկովի որդին ասել է․ «Ժամը 10-ին, բնականաբար, չեմ գա։ Եթե գիտեք, ես պարոն Պեսկովն եմ, դուք պետք է հասկանաք, թե դա ինչքան ճիշտ չէ, որ այնտեղ գտնվեմ։ Կարճ ասած, դա կլուծեմ այլ մակարդակում», – ասել է Պեսկովի որդին։ Հարցին, թե ինչ մակարդակի մասին է խոսքը, Նիկոլայն աել է, որ ինքը դեռ պետք է հասկանա, թե ինչ է տեղի ունենում և ինչ իրավունքներ ունի, ինչպես նաև խորհուրդ հարցնի մինչև գալը։

«Եթե հարկ լինի պաշտպանել հայրենիքը, ոչ մի խնդիր չունեմ։ Ես պետք է հասկանամ իմ այնտեղ հայտնվելու նպատակահարմարությունը։ Նկատի ունեմ որոշակի քաղաքական նրբություններ», – ասել է Պեսկովի որդին։

Դմիտիրի Պեսկովը անդրադարձել է հեռախոսազանգին՝ չհերքելով զրույցի տեղի ունենալը, բայց միևնույն ժամանակ նշելով, որ ձայնագրությունն ամբողջական չէ։