Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»

Մանրամասներ
նիկոլ

Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ «կարճաժամկետ հեռանկարում»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Պատասխանելով Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի մասին հարցին՝ Պեսկովն ասել է, որ Երևանից որևէ ազդանշան չի եղել ռուսաստանյան ռազմակայանի Հայաստանից դուրսբերման վերաբերյալ։

«Կրկին այդ առումով ազդանշաններ չեն եղել։ Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ռուսաստանյան սահմանապահ կետերի դուրսբերման մասին հայտարարությունները։

Հայ-ռուսական երկկողմ համագործակցության շրջանակում 2021 թվականին Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանին ռուսական սահմանապահ կետեր են տեղակայվել։