Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը։ Նա կասկածվում է կաշառք վերցնելու մեջ։
Այս մասին ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի տելեգրամյան ալիքում։ Ձերբակալության մանրամասները չեն հաղորդվում։ ՌԴ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով փոխնախարարին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։
Հաղորդվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել են պաշտպանության փոխնախարարի ձերբակալման մասին։
0Comments