Ղարաբաղի հարցը կքննարկվի ՀԱՊԿ-ում. Վլադիմիր Պուտինի խոսնակ

Գոյություն ունեցող իրավիճակը, մարտական գործողությունները կազմակերպության ներսում  խորը վերլուծության և քննարկման թեմաներ են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը քննարկվելու է ՀԱՊԿ-ում:

Այս մասին փոխանցում է «Գազետան»:

«Գոյություն ունեցող իրավիճակը, մարտական գործողությունները կազմակերպության ներսում  խորը վերլուծության և քննարկման թեմաներ են: Այլ մեկնաբանություններից ես զերծ կմնամ: Սա շատ զգայուն հարց է»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է այսօրվա իրավիճակն ազդելու ՀԱՊԿ-ի վրա:

պեսկով