Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, վաղը դիմելու եմ արտգործնախարարին․ Ֆրանսիացի պատգամավոր

Մանրամասներ

1

Այսօր երեկոյան Ադրբեջանը հարձակում է գործել Հայաստանի վրա՝ խախտելով երկրի տարածքային ամբողջականությունը։  Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել ֆրանսիացի պատգամավոր Սաբրինա Ագրեստի-Ռուբաշը։

«Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնել՝ հերթական անգամ խախտելով մեր բարեկամական երկրի տարածքային ամբողջականությունը։ Վաղն անմիջապես դիմելու եմ արտգործնախարար Կատրին Կոլոնեին, որպեսզի Ֆրանսիան կանգնի Հայաստանի կողքին»,- նշել է նախագահ Էմանուել Մարկոնի կուսակիցը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ–ն հայտնել է, որ Ադրբեջանը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից սկսել է կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառում է ԱԹՍ-ներ, ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։