Զելենսկին ասել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի վերականգնման համար. 600-800 միլիարդ դոլար

Մանրամասներ
ա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ուկրաինայի վերականգնումը կարող է պահանջել մոտավորապես 600-800 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Զելենսկու խոսքով՝ վերջնական գումարը կորոշվի ռազմական գործողությունների ավարտի հետ։

«Լուգանոյում (Շվեյցարիա) ասում էին 600-800 միլիարդ։ Գումարը հրապարակային էր, ասվեց, որ մենք կարծում ենք, որ նման ծավալների ավերածություններ են եղել՝ ապացուցված վերլուծություններով»,- պարզաբանել է Զելենսկին։

Նախագահի խոսքով՝  հենց այսքան գումար անհրաժեշտ կլինի երկիրը վերականգնելու համար։