Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատար Զալուժնին առաջին անգամ հայտնել է զոհված ուկրաինացի զինվորականների ընդհանուր թիվը

Մանրամասներ
ա

Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատար Վալերի Զալուժնին երկուշաբթի առաջին անգամ հայտնել է զոհված ուկրաինացի զինվորականների ընդհանուր թիվը՝ նա ասել է, որ դրանք «մոտ ինը հազար» են։

«Այս պատերազմին մասնակցում են ոչ միայն զինվորականները, և ոչ միայն նրանք, ովքեր զենք են վերցրել – մեր փոքրիկ երեխաները, ովքեր ոչ մի բանում մեղավոր չեն, բացի նրանից, որ հենց այս պահին են ծնվել այստեղ, ովքեր ոչինչ չեն հասկանում, թե ինչ է կատարվում, բայց նրանք հաստատ պահանջում են պաշտպանություն Սոլեդարի, Բախմուտի, Բոլշայա Նովոսելկայի մոտ և այստեղ, որովհետև նրանց հայրը գնացել է ռազմաճակատ և, հավանաբար, այն գրեթե ինը հազար հերոսներից մեկն է, ովքեր զոհվել են», ասել է Զալուժնին Կիևում կայացած ռազմական ֆորումում։ Այս մասին հայտնում են ուկրաինական զլմ-ները։