Ուկրաինան ստանում է սպառազինություն, որը չէր հաջողվել ստանալ 2022-ին. Պատերազմը մտնում է վճռական փուլ. Ուկրաինան կհաղթի Պուտինին

Մանրամասներ
ա

ԱՄՆ-ն, Եվրամիությունը եւ ՄԱԿ-ը ուղղափառների Սուրբծննդյան օրը կրակը դադարեցնելու վերաբերյալ Պուտինի առաջարկը համարել են նույնպիսի կեղծիք ու երեսպաշտություն, ինչպես «հանրաքվեներն» Ուկրաինայի օկուպացված շրջաններում, ինչպես նաեւ ուժերը վերախմբավորելու փորձ։

Կիեւն իր հերթին մերժել է Պուտինի առաջարկը, հայտարարելով, որ կրակը դադարեցնելու լավագույն միջոցը զորքը Ուկրաինայից դուրս բերելն է։

Իր հերթին, Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW) նշում է, որ հրադադարը ժամանակ է պահանջում կազմակերպելու և իրականացնելու համար, ինչը չի արվել այս դեպքում: ISW փորձագետները հիշեցնում են, որ դեկտեմբերի 14-ին Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի պլանավորում դադարեցնել կրակը ուղղափառ Սուրբ Ծննդին, ինչն ընդգծում է Պուտինի առաջարկի հետին նպատակները։

Արժե նշել եւս մեկ հանգամանք՝ չի բացառվում, որ Պուտինը մտադիր էր այդպիսով փորձել երկարաձգել հրադադարը․ զուր չէ, որ Էրդողանը, որին Պուտինը նշանակել է իր գլխավոր «պատուհան» Արեւմուտքի եւ Ուկրաինայի հետ կապի գծով, առաջարկել էր իր միջնորդությունը ՌԴ-Ուկրաինա բանակցություններում՝ խաղաղության հասնելու համար։

Փոխարենը, Սուրբծննդյան նախօրեին ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Գերմանիան համաձայնության են եկել Ուկրաինային ռազմական օգնությունը նոր մակարդակի հասցնելու համար։

Ուկրաինան առաջին անգամ կստանա արեւմտյան հարձակողական սպառազինություն՝ տանկեր եւ զրահամեքենաներ, ինչպես նաեւ Patriot հակաօդային համակարգեր եւ հեռահար զենքի նոր խմբաքանակ։

Ինչպես ասել է Ուկրաինայի ԱԳ նախարար Կուլեբան, տաբուն հաղթահարված է, եւ Ուկրաինան ստանում է սպառազինություն, որը չէր հաջողվել ստանալ 2022-ին։

Պատերազմը մտնում է վճռական փուլ, նպատակը հաղթանակն է, ասել է ԱԳ նախարարը։

Սկզբնաղբյուր