ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինա զենքի մատակարարումը երկարացնում է հակամարտությունը. Լավրով

Մանրամասներ
ա

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինա զենքի մատակարարումը երկարացնում է հակամարտությունը և բազմապատկում զոհերը։

«Պետքարտուղարի ուշադրությունը հրավիրվեց այն փաստի վրա, որ խաղաղ բնակչության դեմ լայնորեն կիրառվող ամերիկյան և ՆԱՏՕ-ի զինատեսակներով Ուկրաինայի զինված ուժերի և ազգային գումարտակների շարունակական զինումը միայն երկարացնում է ռեժիմի հոգեվարքը ։ Կիևում՝ երկարացնելով հակամարտությունը և բազմապատկելով զոհերը»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։