Ավստրիան հրաժարվել է ռուսական գազի դիմաց ռուբլիով վճարելուց

Մանրամասներ
ա

Ավստրիան մտադիր չէ ռուսական գազի դիմաց վճարել ռուբլիով Այս մասին PULS 4 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ավստրիայի պաշտպանության նախարար Կլաուդիա Տաները:

«Մենք չենք վճարելու ռուբլիով: Այս հարցում մենք միասնական ենք Եվրամիության բոլոր մյուս երկրների հետ»,- հայտարարել է նա: