Ռուսաստանն ու Հայաստանը բանակցում են Ղարաբաղում միջազգային խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ. Պեսկով

Մանրամասներ

«Ռուսաստանն ու Հայաստանը Ղարաբաղի շուրջ բանակցություններ են վարում տարբեր մակարդակներով»․ այսօր լրագրողների հարցին ի պատասխան՝ հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ըստ որի՝ առաջարկվել է միջազգային խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում:

«Աշխատանքային և տարբեր մակարդակներում մշտապես շփումներ են ընթանում»,- հայտնել է խոսնակը։

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի խաղաղապահների առաքելության տեղակայումը Ղարաբաղում հնարավոր է միայն հակամարտության երկու կողմերի համաձայնության դեպքում»,- հավելել է Պեսկովը։