ՌԴ խաղաղապահները չեն կարողանում ապահովել Արցախի օդային անվտանգությունը. Իոանիսյան

Մանրամասներ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոանիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՌԴ խաղաղապահների աչքի առջև ադրբեջանական ստորաբաժանումները հասել են Քարագլուխ լեռանը և այժմ ամրապնդվում են դրա վրա: Լեռան որոշ հատվածներում, սակայն, կան նաև հայկական ստորաբաժանումներ:

Ավելին, ՌԴ խաղաղապահները ոչ միայն ինքնուրույն ոչինչ չեն ձեռնարկում, այլև արգելում են հայկական ստորաբաժանումներին ձեռնարկելու ակտիվ քայլեր:

ՌԴ խաղաղապահները նաև չեն կարողանում/ուզում ապահովել Արցախի օդային տարածության անվտանգությունը, որի արդյունքում ԼՂՀ օդային տարածք ներխուժած «Բայրաքթարը» խոցել է հայկական ավտոմոբիլի (կան զոհեր, որոնց մասին հաղորդվել է)»:

ա