Չուբայսն ազատվել է ՌԴ հատուկ ներկայացուցչի պաշտոնից և նույնպես լքել է Ռուսաստանը

Մանրամասներ

1

Անատոլի Չուբայսը լքել է միջազգային կազմակերպությունների հետ կապերի հարցերով ՌԴ հատուկ ներկայացուցչի պաշտոնը: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամաբ՝ այս մասին լուրը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Այո, Չուբայսն իր կամքով է հրաժարական տվել: Իսկ գնացել է, թե չի գնացել, դա իր գործն է»,- ասել է Պեսկովը:

Աղբյուրը նշում է, որ Չուբայսը լքել է Ռուսաստանը։ 

«Կոմերսանտ»-ն էլ իր հերթին գրում է, որ Չուբայսին երեկ նկատել են Ստամբուլում, բանկոմատի մոտ:

Անատոլի Չուբայսը Ռուսաստանի Դաշնության Նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 4-ից։