Ուկրաինացին փորձել է փախչել երկրից՝ թաքնվելով «բեյբի բոքսի» մեջ

Մանրամասներ
ա

Չեռնովցի ջոկատի սահմանապահները բացահայտել են Ուկրաինայի քաղաքացուն, որը փորձել է հատել Մոլդովայի հետ սահմանը՝ թաքնվելով «բեյբի բոքսի» (մանկական տուփի) մեջ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը։

Ինչպես նշում է korrespondent.net-ը, «անսովոր ուղևորը» հայտնաբերվել է Ռոսսոշա անցակետում Renault մակնիշի մեքենայում, որում ճամփորդում էր մի կին իր երկու երեխաների հետ: Փաստաթղթերը ստուգելուց հետո սահմանապահները զննել են նաև մեքենայի բեռնախցիկը, որտեղ «բեյբի բոքսի» մեջ հայտնաբերել են 1985 թվականին ծնված տղամարդու։ Պարզվել է, որ ապօրինի ուղևորը կնոջ ամուսինն է, որը փորձել է հեռանալ ռազմական գործողությունների թիրախում հայտնված երկրից։

Քաղաքացին ստիպված է եղել մնալ Ուկրաինայում, քանի որ ռազմական դրության ժամանակ 18-ից 60 տարեկան տղամարդկանց մեկնելն արգելված է։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

աաա