Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել մոտ 400 ռուս պատգամավորների նկատմամբ

Մանրամասներ
ա

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել մոտ 400 ռուս պատգամավորների նկատմամբ, հաղորդում է PA-ը։

Երկրի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի 386 պատգամավորների մուտքը Մեծ Բրիտանիա արգելվել է, երկրում նրանց բոլոր ակտիվները սառեցվել են։

«Մենք հետապնդում ենք Ուկրաինա Պուտինի անօրինական ներխուժմանը ներգրավված անձանց եւ նրանց, որոնք աջակցում են այդ բարբարոսական պատերազմին։ Մենք չենք թուլացնի ճնշումը եւ պատժամիջոցների օգնությամբ կշարունակենք ձգել ռուսական տնտեսության պտուտակները»,- ասել է Թրասը։