Խոսելով ԱՄՆ Կոնգրեսի առաջ՝ ես խնդրեցի հիշել սեպտեմբերի 11-ը, երբ չարը փորձեց ԱՄՆ-ի քաղաքները վերածել մարտադաշտի. Զելենսկի

Մանրամասներ

Խոսելով ԱՄՆ Կոնգրեսի առաջ՝ ես խնդրեցի հիշել Փերլ Հարբորին, 41-ի դեկտեմբերի 7-ի սարսափելի առավոտը, երբ ավիահարվածների հետևանքով երկինքը սևացել էր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Ես խնդրեցի ձեզ՝ հիշել սեպտեմբերի 11-ը: 2001 թվականի այդ սարսափելի օրը, երբ չարը փորձեց ամերիկյան քաղաքները վերածել մարտադաշտի: Երբ անմեղ մարդիկ հարձակման ենթարկվեցին: Հարձակում՝ օդից, այնպես, ինչպես ոչ ոք չէր սպասում: Ես բացատրեցի, որ մեր պետությունն ամեն օր անցնում է դրա միջով: Ամեն գիշեր: Արդեն երեք շաբաթ է»,- գրել է Զելենսկին՝ կցելով իր ելույթի տեսագրությունը: