Տարածաշրջանային մեծ պատերազմ՝ մեզ համար անկանխատեսելի ելքով, կամ հայ-ադրբեջանական լոկալ բախում․ Տարբերակները երկուսն են․ Hetq.am

Մանրամասներ
պատերազմ

«Հետքի» գրավոր հարցերին պատասխանում է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) տարածաշրջանային հարցերով փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը

-Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ փուլում է այժմ Հարավային Կովկասը՝ հաշվի առնելով այստեղ գտնվող պետությունների, ինչպես նաեւ տարածաշրջանի հանդեպ հետաքրքրություն ունեցող այլ երկրների փոխհարաբերությունները, ընդհանուր եւ հակասական շահերը: Արդյո՞ք ներկա վիճակը կարելի է բնութագրել որպես հարաբերական հանգիստ փոթորկից առաջ:

-Մենք արդեն 3 տարի հանգիստ վիճակում չենք. ընդհանուր վերցրած՝ այո, կարծես հանգիստ է, բայց այս տարիներին քանի՞ ընտանիքներ դժբախտացան, ու քանի՞սը լքեցին իրենց օջախները... Մեծ փոթորիկ սպասելի է՝ հաշվի առնելով շահերի մեծությունը, բայց թե որքանով այն մեզ կառնչվի, դա է հարցը: Ազգային ու մարդկային առումներով՝ այո, շրջանցել չենք կարող, բայց սա այն դեպքն է, որ պետք է այնքան խելամիտ լինել, ներպետական, հասարակական կյանքն այնպես կազմակերպել, արտաքին, այդ թվում՝ տնտեսական, հարաբերություններն այնաստիճան հաշվարկված վարել, որ, ինչպես ասում են, շատ չտուժենք:

Իսկ ընդհանուր առմամբ՝ Հարավային Կովկասն այս պահին «սպասման» փուլում է. հետագա ճակատագիրը կախված է մի կողմից՝ ռուսական մտադրություններից, ուկրաինական պատերազմի ընթացքից ու արդյունքներից, այլ տարածաշրջաններում Մոսկվայի առաջնահերթություններից, եւ մյուս կողմից՝ տարանցիկ ուղիների վերաբերյալ մասշտաբային որոշումների կայացումից ու Իրանի հնարավոր վարքագծից: Սա արդեն «եթե»-ների դաշտ է, բայց կարճաժամկետ հեռանկարում հնարավոր տարբերակները երկուսն են՝

  1. տարածաշրջանային մեծ պատերազմ՝ մեզ համար անկանխատեսելի ելքով,
  2. կամ, որ ավելի հավանական է, հայ-ադրբեջանական լոկալ բախում՝ դրան հաջորդող պայմանագրերի ստորագրում, միջանցքների փոխանակում («Զանգեզուր»-«Լաչին»), «Հյուսիս-հարավի» սահմանափակ եւ քիչ արդյունավետությամբ գործարկում, ապա՝ տեւական խաղաղություն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։