Ռուսաստանը պետք է ամբողջությամբ անջատվի SWIFT-ից, իսկ G7-ի երկրները հրաժարվեն ռուսական նավթից և գազից. Մեծ Բրիտանիա

Մանրամասներ
ա

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների խստացման օգտին:

«Մենք գիտենք, որ եթե Պուտինին չկանգնեցնեն Ուկրաինայում, դա աղետալի հետևանքներ կունենա եվրոպական և համաշխարհային անվտանգության համար: Հետևաբար, մեր պատասխանը Մոսկվային պետք է լինի ավելի արագ և ուժեղ. անհրաժեշտ է ուժեղացնել պատժամիջոցները, այդ թվում՝ ամբողջությամբ անջատել SWIFT-ը և ապահովել, որ G7-ի երկրները հրաժարվեն ռուսական նավթից և գազից», - ասել է Թրասը։

Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտու ստեղծումը կհանգեցնի Ռուսաստանի Դաշնության և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ հակամարտության և դա չի դիտարկվում։