Միրզոյանի Թուրքիա կատարելիք այցը պատմական է

ՖՈՏՈ

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա մեկնելու մասին լուրին՝ այցը որակելով պատմական։

«Սա պատմական այց է, որը հաջորդում է կարիքի մեջ գտնվող հարևանին աջակցելու որոշմանը։ Հուսով ենք, որ այն հայ-թուրքական հարաբերություններում սպասվող նոր զարգացումների նախանշան է»,– գրել է Կլաարը թվիթերյան իր միկրոբլոգում։

Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի դարձավ, որ փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա։ Ավելի ուշ Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիա կայցելի համերաշխություն հայտնելու և ցավակցություններ հղելու նպատակով։