Պուտին-Էրդողան, Ղարիբաշվիլի-Ալիեւ․ Հայաստանի շուրջ՝ առանց Հայաստանի

Մանրամասներ

1

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, ով վերջերս ստեղծել է ընդդիմադիր կուսակցություն, ասել է, որ ընտրություններից հետո «Վրացական երազանք» կուսակցությունը փլուզվելու է: «Երազանքը» Բիձինա Իվանիշվիլիի կուսակցությունն է, ով սերտ կապեր ունի ռուսական շրջանակների հետ:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բաքվում է, որտեղ, իր խոսքով, հիանալի հանդիպում ու քննարկում է ունեցել Ալիեւի հետ՝ «տարածաշրջանում փոփոխությունների շուրջ», և մտադիր է ժամանել Երևան` Հայաստանի և Բաքվի ղեկավարների հանդիպման համար Թբիլիսիի հարթակն առաջարկելու նպատակով:

Ավելի վաղ, Էրդողանը հայտարարել էր, թե ՀՀ վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել։

Սոչիում հանդիպել են Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը. Ըստ Պուտինի՝ նրանք արդեն սովորել են փոխզիջումներ գտնել բարդ հարցերում։ Էրդողանն ասել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխավորներ են: Իր հերթին, Պուտինն ասել է, որ Ղարաբաղում Թուրքիայի ազդեցությունը նպաստում է հաշտեցմանը:

Սկզբնաղբյուր