Մեղրիի միջանցքի շահառուները պայմանավորվում են թալիբների հետ

Մանրամասներ

1

Թուրքիայում իշխող կոալիցիայի մաս կազմող Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ թուրք զինվորները չպետք է դուրս բերվեն Աֆղանստանից։ «Մեր զինվորների Աֆղանստանը լքելն անհնարին բան է: Աֆղանստանից վերադառնալը նշանակում է վտանգել Անատոլիայի աշխարհագրությունը»:

Հայաստանում շատերը Բահչելիի հայտարարությունը կվերագրեն զուտ թուրքական ծավալապաշտությանը եւ հավակնություններին, տարակուսանք հայտնելով, թե Աֆղանստանն ուր, Անատոլիան՝ ուր: Առավել տարօրինակ կհնչի լսելիքին, եթե ասենք, որ Աֆղանստանը հայկական պատմական-քաղաքակրթական ներկայության տարածք է: Սիրիան, Լիբանանը նույնիսկ չեն ընկալվում այդպիսին, ուր մնաց Աֆղանստանը, չնայած Հայաստանի դեմ 2020-ի ահաբեկչական պատերազմին:

Անվտանգության խնդիրներն էլ ըստ այդմ մեկուսի չեն եւ չեն կարող այդպիսին լինել: Դրանց  անդրադարձել ենք Կրեմլը՝ Հայաստանի դեմ ահաբեկչության կազմակերպիչ: Թալիբանին «շտկում» են հոդվածում:

Զուր չէ, որ այսպես կոչված «կոմունիկացիոն» եռակողմ Մոսկվա-Երեւան-Բաքու հանձնաժողովը Աֆղանստանում իրադարձությունների սրընթաց զարգացման պիկին վերսկսեց աշխատանքը, չնայած հայկական կողմի պնդումներին, թե մինչեւ գերիները չվերադարձվեն եւ Բաքվի զինվորականները չլքեն ՀՀ տարածքը, բանակցությունները չեն կարող շարունակվել:

Կոմունիկացիաների ապաշրջափակման, իսկ իրականության մեջ՝ Հայաստանի տարածքը «անվտանգության միջանցքներով» մասնատելու ծրագրի շահառուները՝ Ռուսաստանը, Չինաստանը եւ Թուրքիան, ինչպես նաեւ Պակիստանը, Աֆղանստանում փորձում են լցնել «ամերիկյան վակուումը» եւ լուծել իրենց խնդիրները: Թալիբների հետ անվտանգային եւ այլ բնույթի նախնական պայմանադրումների վերաբերյալ տեղեկատվությունը, «արեւմտյան քաղաքակրթության կործանման» պրոպագանդան, 1 տրիլիոն դոլար գնահատվող աֆղանական ընդերքի շահագործման հեռանկարը այս երկրների համար համագործակցության նկատելի հիմք են դառնում, ինչն անկասկած իր դրսեւորումներն է ունենալու նաեւ այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Հայաստանում:

Աֆղանստանը, գտնվելով ճանապարհների խաչմերուկում, վեր էր ածվել «խցանի»: Նմա՞ն է Նախիջեւանին: Պեկինը արդեն խորհրդակցություններ է սկսել Իրաքի, Իրանի հետ՝ իր Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ նախագծի շուրջ, «նոր զարգացումների» լույսի ներքո, որի մեջ է մտնում նաեւ «Մեղրիի միջանցքը»:

Սկզբնաղբյուր