Թե՛ Երևանը, թե՛ Ստեփանակերտը չեն խոսում Արցախի և Հայաստանի վերամիավորման վերաբերյալ որոշումների մասին

Մանրամասներ

1

Արցախի խորհրդարանի խմբակցություններն իրենց հայտարարության մեջ անդրադարձել են 1992 թվականի հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ընդունած որոշմանը։ «Այդ որոշմամբ ՀՀ-ն պարտավորվում է «հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը»: Սահմանվում է նաև, որ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում», նշված է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, Արցախի խորհրդարանը հղում չի արել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհուրդների 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։ Արցախի խորհրդարանը չի հիշատակել նաև ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի փետրվարի 13-ի որոշումը «ՌԿ(բ)Կ Կենտկոմի կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի որոշումը անօրինական ճանաչելու մասին»։

Արցախի խորհրդարանը վկայակոչում է միայն այն փաստաթուղթը, որը բացառում է Ադրբեջանի կազմում լինելը։

Բայց թե՛ Երևանը, թե՛ Ստեփանակերտը չեն խոսում Արցախի և Հայաստանի վերամիավորման վերաբերյալ որոշումների մասին։ Իսկ Արցախի նախագահն իր հայտարարություններում խոսում է Արցախում ոչ թե հայկական, այլ ռուսական բանակի անժամկետ մնալու մասին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում