«Եթե փորձեն ներթափանցել մեր տարածք, բոլորիդ հրամայում եմ կիրառել բոլոր միջոցները». ՊՆ նախարարը՝ 3-րդ զորամիավորումում

Մանրամասներ

ա

Օգոստոսի 7-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը 3-րդ բանակային զորամիավորման ղեկավար կազմին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար գնդապետ Ալեքսանդր Ցականյանին:

Նախարարը միաժամանակ խստորեն հրահանգել է կասեցնել հայաստանի սահմանը հատելու հակառակորդի  բոլոր փորձերը:

«Հակառակորդը չպետք է ոչ մի ձեւ նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք: Դա ձեր խնդիրն է: Դրա համար կորպուսի հրամանատարը, զորամասերի հրամանատարները, ստորաբաժանումների հրամանատարները՝ սկսած դիրքի հրամանատարից ունեն բոլոր իրավունքները կիրառել բոլոր միջոցները մեր սահմանները պաշտպանելու նպատակով: Միաժամանակ մենք ոչ մի ձեւ չենք ուզում ոչ մի ուղղության վրա սրացումներ, բայց եթե փորձեցին ներթափանցել մեր տարածք, ես բոլորիդ հրամայում եմ կիրառել բոլոր միջոցները, որ այդ միտումները հաջողության չհասնեն»,-ասել է Արշակ Կարապետյանը:

Նա հանձնարարել է սեղմ ժամկետներում շտկել իր կողմից արձանագրված բոլոր թերություններն ու բացթողումները:

Առավել մանրամասն տեսանյութում: