Բագրատ Սրբազանը քննարկում է անցկացնում պատգամավորների հետ` Փաշինյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու վերաբերյալ

Մանրամասներ
բագրատ

Բագրատ Սրբազանը քննարկում է անցկացնում ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու վերաբերյալ:

Նշենք, որ ավելի վաղ նա հայտարարել էր, որ գիշերելու են Հանրապետության հրապարակում, իմպիչմենթ են նախաձեռնելու եւ անհնազանդության ակցիաներ են իրականացնելու:

Բագրատ Սրբազանը  «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Սեյրան Օհանյանի, Գառնիկ Դանիելյանի, Իշխան Սաղաթելյանի եւ այլոց ուղեկցությամբ եկավ Yerevan Place Hotel քննարկման։ Նրանց միացավ նաև «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։