Ինչու՞ է անհանգիստ Ալիևը. Նա Պուտինի անունից սպառնում է հայերին

Մանրամասներ

ա

Բավական է նույնիսկ հպանցիկ հետեւել Բաքվի գլխավոր օֆիցիոզին, որն ուղիղ կապված է Ալիեւի վարչակազմի հետ, համոզվելու համար, որ հայկական իրավունքների ու պահանջների վերաբերյալ ՀՀ կառավարական-քաղաքական շրջանակներից երբեմն հնչող թեկուզ կիսատ-պռատ հայտարարությունները հիստերիկայի լուրջ ալիք են բարձրացնում: Այդ հայտարարություններին սովորաբար հետեւում են երկար-բարակ պատմա-քաղաքական «հիմնավորումներ», սպառնալիքներ եւ անմիջապես դիմումներ Մոսկվա, Կրեմլ՝ Պուտինին, եւ վերջինիս անունից սպառնալիքներ Հայաստանին:

Հիստերիան շատ բան է մատնում: Օրինակ, Ալիեւը պարբերաբար պահանջում է, որ հայերը Արցախը ճանաչեն որպես «ադրբեջանի մաս»: Նույնիսկ Բաքվում է դա զարմացնում շատերին, «հաղթանակի» էյֆորիայի, հայերի «կապիտուլյացիայի» քարոզչության ֆոնին: Իսկ Շուշիում Բաքու-Անկարա համաձայնագրի կնքումը եւ դրան հետեւած հայտարարությունները միայն ավելացրել են նման հարցադրումները:

Ինչու է Բաքուն պարբերաբար մատնում ոչ միայն «հաղթանակի» տեւականության, այլեւ «ադրբեջան» պետության հետագա գոյության վերաբերյալ իր կասկածները: Ընդ որում, նույնն են վկայում նաեւ Էրդողանի հոխորտանքները:

Պատճառները տարբեր են. պատերազմում տարբեր տվյալներով 25-30 հազար զոհերի ու «հաղթական ծախսերի» արդյունքում ներքին դժգոհություններից մինչեւ միջազգային հանրության կողմից ռուս-թուրքական ծրագրերի մերժումը: Սակայն գլխավոր պատճառն այլ է՝ իրավունքի ուժի գիտակցում ունեցող թուրքերը ՀՀ-ից հնչող այդ հայտարարությունները առավել քան լուրջ են ընդունում, քանի որ գիտեն՝ իրավունքը հայերինն է, հատկապես իրենց ահաբեկչական պատերազմից ու ցեղասպան գործողություններից հետո: Թուրքիան ու «ադրբեջանը» կազմավորվել են հայկական հողերի վրա եւ չունեն լեգիտիմություն, եւ դա չի լուծվում ու չի լուծվելու, նույնիսկ եթե Հայաստան չլինի:

Բաքվում ու Անկարայում, ինչպես նաեւ Մոսկվայում գիտեն, որ իրենց գոյությունը կախված է Հայաստանից եւ սարսափով են սպասում այն պահին, երբ հայերի մեջ արմատավորվի իրավունքի ուժի գիտակցումը: Ռուս-թուրքական 200-ամյա առասպելաբանությունն ուղղված է դրան՝ հայերի մեջ թույլ չտալ իրավունքի գիտակցումը, այլ միայն՝ գոյատեւման կենսափիլիսոփայությունը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում