Նախագահ Պուտինը Իսրայելի դեմ չի գնում

Մանրամասներ

2020 Օլիմպիական չեմպիոն Լինոյ Աշրամ, Իսրայել

Իր արծաթե օլիմպիական մեդալի առնչությամբ Արթուր Ալեքսանյանի դիտողությանը պատասխանած նախագահը հնարավորություն չունեցավ միջամտելու սպորտային մեկ այլ աղմկահարույց իրադարձությանը՝ Տոկիոյում ռուս գեղարվեստական մարմնամարզուհու պարտությանը: Էթնիկ հանգամանքին անհամաչափ տուրք տվող Պուտինը սահմանափակված էր ոսկին շահած Լինոյ Աշրամի պատկանելությամբ Իսրայելին: Ինչու՞

Իր պետականության պատմության մեջ գեթ մեկ անգամ ռուս ծագմամբ ղեկավարի չարժանացած ժողովուրդը գրեթե հաշտվել է այս իրողությանը: Նախագահ Պուտինի՝ ուգրոֆին ծագման մասին դեռ 1999-ից առկա անառողջ որոճումները, սակայն, անսպասելի ուղղություն ստացան: Պուտինի ախոյան Նավալնին 2021-ին հրապարակեց կենսագրական լրացուցիչ տվյալ:

Հակասեմիթ պատմություն ունեցող հանրությունը շոկ ապրեց, որն էլ օրերս պսակվեց նոր հարվածով: Տոկիոյի Օլիմպիադայում Ռուսաստանը տանուլ տվեց ավանդաբար «ռուսական» համարվող մարզաձեւը Իսրայելին:

Էթնիկ այս հանգամանքների տակ Պուտինը երկրի պատիվը անձամբ պահելու հնարավորությունից զուրկ է: Փոխարենը գրոհի են նետվել մնացած բոլորը: Բարձրացել է անասելի աղմուկ՝ սկսած Մարգարիտա Սիմոնյանից եւ Ալինա Կաբաեւայից եւ վերջացրած Պետդումայով եւ պետական այլ մարմինների կատարմամբ: Իսրայելական կողմից Աշրամի հաղթանակին անդրադարձավ նախագահ Իսահակ Հերցոգը:

Որպեսզի պատկերացնենք, թե ինչ է կատարվում սոցիալական ցանցերի մակարդակի վրա, բերենք մեկական օրինակ: Ինքը, պարտված ռուս մարմնամարզուհի Դինա Ավերինան. «Բոլորը մեզ դեմ են»: Հակառակ ճամբարից. «երբ իսրայելական F-16 կործանիչները ջնջում են Սիրիայում ռուսական ՀՕՊ ժանգոտ C-300 եւ դզած-փչած C-400 մետաղի ջարդոնը, Ռուսաստանում նման ողբ չկա, ինչ մեր գեղեցկուհի Լինոյ Աշրամի հաղթանակից»:

Ինչ՝ ինչ, բայց զենքի անվան տակ մատակարարվող չկրակող-չթռչող ռուսական մետաղի ջարդոնի «գինը» Հայաստանում լավ է հայտնի:

Սկզբնաղբյուր