Բայդենը սկսում է, Պուտինը՝ հետ քաշվում. Ի՞նչ է սպասվում հունիսի 20-ին Հայաստանում

Իրավիճակ

1

Այսօր ԱՄՆ նախագահ Բայդենը սկսում է եվրոպական շրջագայությունը, որի մեկնարկի առաջին կետը Մեծ Բրիտանիան է: Պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին արտասահմանյան այցը Բայդենը նվիրում է Թրամփի առաջացրած լարվածության օջախները չեզոքացնելուն, նաև Եվրոպայի հետ փոխհարաբերություններն ավելի սերտ ու կառուցողական դաշտ տեղափոխելուն:

Սա նաև ու հիմնականում շատ կարևոր այց է՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների վերջնական սրբագրումները կատարելու և հիմնական խաղացողների հետ անհատապես առերեսվելու տեսանկյունից: Այս այցն ավարտվելու է Ժնևում, 18-րդ դարի վիլլայում, որտեղ լճի ափին, ի թիվս բազմաթիվ հարցերի, քննարկվելու են նաև մեզ համար կարևոր հարցեր, ու նաև այդ հանդիպումից է կախված լինելու մեր պետության, Արցախի ու տարածաշրջանի հետագա իրավիճակը:

Մինչ կարևոր հանդիպման մեկնարկը, աշխարհում ու, մասնավորապես, մեր տարածաշրջանում մեծ արագությամբ նախապատրաստական քայլեր են կատարվում՝ մի մասը ստվերային, մի մասը՝ ոչ այնքան: Ակնհայտ է, որ, նախքան հունիսի 14-ին Բայդենի հետ հանդիպումը, ակտիվ միջոցներ են ձեռնարկվում Էրդողանի աթոռը կարգին ճոճելու ու նրան խոցելի կարգավիճակում պահելու ուղղությամբ:

Արդեն գրել ենք, որ Թուրքիայում ներքաղաքական մեծ սկանդալ է ծավալվում։ Նախկինում Էրդողանին ու նրա կուսակցությանը հարող Սեդաթ Փեքերը տեսահոլովակներ է հրապարակում կրիմինալի հետ թուրքական վերնախավի կապերի մասին: Էրդողանի շրջապատը մեղադրվում է սպանությունների, նարկոթրաֆիկի, կոռուպցիայի և այլ ծանր հանցագործությունների մեջ:

Արդեն հրապարակվել է 12 նկարահանված հոլովակներից 8-ը, 9-րդը Փեքերը խոստացել է նվիրել անձամբ Էրդողանին: Ցուցադրությունների ֆոնին կտրուկ ընկել է իշխող Արդարություն և զարգացում կուսակցության վարկանիշը՝ 40 տոկոսից հասնելով 27-ի։ Նաև թուրքական լիրան է կտրուկ տապալվել: Այդ հոլովակները միլիոնավոր դիտումներ են ունենում, ինչին Էրդողանը չի կարողանում արգելք հանդիսանալ։ Տեսակետներ կան, որ Փեքերին սկանդալային տեղեկությունները հստակ արտասահմանյան կենտրոններից են տրամադրվում՝ Էրդողանին եթե ոչ հեռացնելու, ապա գոնե կարգին ցնցելու ու խոցելի դարձնելու նպատակադրումով:

ԱՄՆ պետքարտուղարն անձամբ է նկատել, որ Էրդողանն այնքան էլ իրեն լավ չի դրսևորում և նրա պահվածքը չի պատշաճում ՆԱՏՕ-ի անդամ երկրի ղեկավարի պահվածքին: Այսինքն, ասում են՝ դու մեր էրդողանն ես ու մենք պատրաստ ենք ընդունել անառակ որդու վերադարձը, սակայն պետք է պահվածքդ կարգին շտկումների ենթարկես:

Զուգահեռաբար Իսրայելում են տեղի ունենում հետաքրքիր իրադարձություններ. 12 տարի երկիրը կառավարած Նեթանյահուին փոխարինում են այլ վարչապետով։ Իսկ թե ինչու փորձառու գործիչն այդպես անփառունակ ձևով դուրս մղվեց արենայից, թերևս ավելի շատ պետք է հետաքրքրի Թուրքիայի նախագահին, որպեսզի հանգամանորեն պատկերացնի, թե ինչ է լինում նրանց հետ, ովքեր, անկախ ստաժից ու կշռից, հանդգնում են խախտել «կարմիր գծերը»:

Դե իսկ Ռուսաստանում, ինչպես արդեն հայտնել ենք, մեկնարկել է իշխանության տրանզիտը, և ներկայում ստվերային բանակցություններ են ընթանում Արևմուտքի հետ՝ այդ գործընթացը լեգիտիմ ճանաչելու համար: Կարելի է ասել, որ Բայդեն-Պուտին հանդիպման առանցքում Ռուսաստանի ղեկավարին ամենաշատ հետաքրքրող հարցը հենց դա է լինելու, և հնարավոր պայմանավորվածություններն ու փոխզիջումները բխելու են հենց այս հարցի շուրջ պայմանավորվածությունից:

Փաստորեն, Պուտին-Էրդողան-Նեթանյահու եռյակը, որին, ի դեպ, ամերիկյան մամուլում կնքել են «միջազգային խուլիգաններ» բնորոշմամբ, նոր իրավիճակում կորցրել է ազդեցությունը և այլևս չունի ծանրակշիռ վերահսկողություն բազմաթիվ աշխարհաքաղաքական գործընթացների նկատմամբ, որոնց թվին պետք է դասել նաև մեր տարածաշրջանում ընթացող պրոցեսները: Արդեն գաղտնիք չէ, որ հենց այս եռյակի հեղինակած գործերն են համարվում Հայաստանում «թավշյա» կոչված «հեղափոխությունն» ու Հայաստանի դեմ արկածախնդրությունը, որի նպատակը «ռեգիոնը հավասար կիսելն էր՝ Կովկասում նոր կարգ հաստատելու, Հայաստանը մասնատելու և ինքնիշխանությունից զրկելու միջոցով։

Այս «կարգավորումն», ի դեպ, կտրականապես չի ընդունվում Արևմուտքում, և Բայդենի վարչակազմն արդեն իսկ ակտիվ լծվել է իրավիճակը փոխելու գործին: ԱՄՆ-ն կոշտ դիրքերից է հանդես գալիս նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված՝ չընդունելով դրա լեգիտիմությունը: Բայդենի վարչակազմը պնդում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորւմը պետք է շտապ վերադառնա Մինսկի Խումբ, ինչին այսօր զգուշությամբ ընդդիմացել է Լավրովը՝ նշելով, որ առայժմ դրա ժամանակը չէ:

ԱՄՆ-ն Բայդեն-Պուտին հանդիպումից առաջ մեր տարածաշրջան է ուղարկել պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերին, ով արդեն Թբիլիսիում և Բաքվում հայտարարել է հակամարտության կարգավորման ռուս-թուրքական շահերից չբխող լուծումների մասին:

Հարավային Կովկաս է շտապում նաև ԵՄ երկրների նախարարների խումբը: Օրերս Լիսաբոնում ԵՄ երկրների արտգործնախարարները քննարկել են Արևելյան գործընկերության երկրների չկարգավորած հակամարտությունները և հավանություն տվել այդ հակամարտությունների կարգավորմանը ԵՄ մասնակցության ընդլայնմանը:

Եթե ամփոփենք, ապա կարող ենք փաստել, որ աշխարհաքաղաքական վերադասավորումները մոտենում են ավարտին, վերջին սրբագրումներն են կատարվում, որոնց համատեքստում պետք է դիտարկել նաև Բայդեն-Պուտին, Բայդեն-Էրդողան հանդիպումները: Ի դեպ, Պուտինի հետ հանդիպումը ԱՄՆ նախագահը թողել է ամենավերջում. այցը եզրափակվելու է վերջնական շտկումները Ռուսաստանի հեռացող ղեկավարի հետ կատարելով:

Ի՞նչ սպասել Արցախում իրավիճակի փոփոխության առումով: Առայժմ ակնհայտ դրսևորումներից մեկը կարելի է համարել Ալիևի խուսափողական ու կասկածամիտ վարքը. նա սկսել է հետ կանգնել խոսքից ու ամեն գնով խոչնդոտում է իր երկրի հազարավոր փախստականների վերադարձը գրավված տարածքներ: Ալիևը փորձում է դա բացատրել նրանով, որ տարածքներն ականապատված են: Սա արդեն իսկ խոսում է Ադրբեջանի ղեկավարի անվստահության ու կասկածների մասին: Այս թեմային դեռ հանգամանալի կանդրադառնանք, քանի որ ուշագրավ տեղեկություններ ենք ստանում նաև ռուս խաղաղապահների գործունեության հետ կապված:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ նախընտրական տոնավաճառն իր բարձրակետին է հասել: Ակնհայտ է, որ Ռուսաստանն ու Թուրքիան մի վերջին ճիգով փորձելու են ավարտին հասցնել սկսածը՝ իրենց իսկ հեղինակած ընտրությունների միջոցով լեգիտիմացնելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Հիմնական պայքարը երկու ուժերի միջև է, որոնց կարգավիճակը՝ իշխանություն, թե ընդդիմություն, Պուտին-Էրդողան տանդեմի համար էական նշանակություն չի ունենալու...

Ինչ կլինի հունիսի 20-ին Հայաստանում՝ մեծապես կախված է նրանից, թե ի՞նչ կլինի հունիսի 14-ին Բրյուսելում և 16-ին՝ Ժնևում: Առայժմ վայելում ենք «քարոզարշավ»  կոչվող ներկայացումը...

LIVE24.AM

24 ժամից այդ անբարոյականի ու իր ընտանիքի մասին այնպիսի փաստեր կհրապարակեմ, որ բոլորը կթքեն վրան

18+․ Թշնամին այսօր Գեղարքունիքի մարզում դաժան ծեծի է ենթարկել հայ զինծառայողի

Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Դիմում եմ Ալիևին, Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան բանակցեք

Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20–25 ռազմագերի ետ ստանա

Մակրոնին քիչ առաջ ապտակած ֆրանսիացուն պարզապես հեռացրեցին առաջին շարքից

Անուն Ազգանունն ասեք․ Դրանց սաղին բռնելու եմ ու շիկեմ

Կադրային ջարդ ու դաժան վենդետաներ եմ անելու պետական ու մասնավոր հիմնարկների սեփականատերերի դեմ

Եթե ես լինեի գերագույն հրամանատար ու այսպիսի վիճակ լիներ, ես ինձ կգնդակահարեի

Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում

Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում

Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին

Հերիք եղավ բոլ եղավ․ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ կամ էլ...