Պուտինը հեռանում է գահից. Ռուսական տրանզիտը սկսված է

ՌԴ նախագահը կհասցնի՞ Հայաստանում իշխանություն ձևավորել. Ամեն ինչ կորոշի Բայդեն-Պուտին հանդիպումը
Live24.am-ը ներկայացնում է

ա

ԱՄՆ-ում Բայդենի թիմի իշխանության գալուց հետո փորձագիտական շրջանակներում սկսվեցին «գուշակությունները»՝ Մոսկվա-Վաշինգտոն փոխհարաբերությունների բնույթի ու որակի մասին: Հիմնականում երկու ճամբարի են բաժանվում փորձագետների կարծիքները. մի մասը վստահ պնդում է, որ Բայդենի ղեկավարությամբ Սպիտակ տունն աներկբայորեն ավելի է խստացնելու պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, հակադիր ճամբարն էլ վստահ է, որ, այնուամենայնիվ, Կրեմլին կհաջողվի հասնել ծերուկ Բայդենի սրտին ու ջերմացնել վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ:

Պուտինի մոտ կստացվի՞ երկխոսություն սկսել Բայդենի հետ. բոլորիս համար պարզ կդառնա պատմական համարվող հունիսի 16-ի հանդիպումից հետո:

Փորձագիտական դաշտը կարծիք է հայտնում, որ սա լինելու է հանդիպում՝ հեռացող Պուտինի ու նոր ժամանած Բայդենի միջև, և որ Բայդենը ճիշտ կանի՝ ավելի կոշտ պատժամիջոցների դիմելու երկնտրանքի դեպքում հաշվի առնի Ռուսաստանում սկսված իշխանության տրանզիտի հանգամանքը:

Որոշ փորձագետներ պնդում են, որ այդ, այսպես կոչված, տրանզիտն արդեն իրողություն է. այն մեկնարկել և ընթանում է բավականին թափանցիկ սցենարով: Մասնավորապես, հնչում է Նիկոլայ Պատրուշևի անունը: Այո, հենց Դաշնային անվտանգության ծառայության ղեկավարի անունն է ակտիվ շրջանառվում՝ որպես Պուտինի գլխավոր հետևորդի: Ավելին, Ռուսաստանում պնդում են, որ Պուտինն, ըստ էության, կորցրել է կառավարման գործընթացների նկատմամբ վերահսկողությունը:

Այս պնդումների ֆոնին հետաքրքիր երանգներ են ստանում անմիջապես Բայդենի հետ հանդիպման նախօրյակին ՆԱՏՕ-ի բացահայտ սպառնալից տոնով նախազգուշացումները Պուտինին և Լուկաշենկոյին՝ զերծ մնալ ապակայունացումներից։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն այս մասին հայտարարել է այն բանից հետո, երբ Պուտինն ու Լուկաշենկոն Մոսկվայում գաղտնի պայմանավորվածություններ են ձեռք բերել, ամենայն հավանականությամբ, Բելառուսը Ռուսաստանին միացնելու հետ կապված:

Իր հերթին և կրկին՝ ոչ առանց Բայդենի իմացության, բավականին արմատական հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարը: Բլինքենը, մասնավորապես, ասել է. «Մենք պատասխան միջոցներ կձեռնարկենք, եթե Ռուսաստանը որոշի ագրեսիվ ու ոչ խելամիտ գործել»:

Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ պետքարտուղարությունը առաջին  դեմքերի մակարդակով, այն էլ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման նախօրյակին, պատահական հայտարարություններ չեն հնչեցնում: Ակնհայտ է նաև, որ դրանք համաձայնեցված են ու հստակ նպատակադրում ունեն. Արևմուտքը բացահայտ հայտարարում ու միաժամանակ զգուշացնում է  իր «կարմիր գծերի» մասին։ Եվ պետք է հասկանալ, որ այդ զգուշացումներն ամենևին էլ միայն Բելառուսի հետ փոխհարաբերություններին չէ, որ առնչվում են, այլ նաև՝ Հայաստանի:

Բանն այն է, որ Արցախում և Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը լիովին տեղավորվում է Ռուսաստանի շահերի ու դրանք սպասարկող ծրագրերի շրջանակներում: Իսկ Արևմուտքը և տվյալ դեպքում՝ նաև Իրանն ու Չինաստանը, աջակցության ձեռք են մեկնում Հայաստանին ու Արցախին: Սա եզակի պատմական իրավիճակ է, երբ շահերի համադրումն ու փոխշահավետ ծրագրերի մեկնարկը մեզ համար փրկվելու, եղածը պահպանելու, նաև, որքան էլ պարադոքսալ հնչի, այս պահին, նոր ու ավելի տպավորիչ հաղթանակներ կերտելու շանս են տալիս: Շանս, որը կարող է ի հայտ գալ մի քանի հարյուրամյակը մեկ անգամ...

Ի՞նչ ունենք այսօր. Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտում են Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Եվրոպան, ԱՄՆ-ն, բոլորը պահանջում են, որ Ադրբեջանն իր ուժերը վերադարձնի մայիսի 11-ի դիրքերին, բացի՝ Հայաստանի դաշնակից Ռուսաստանից, որի շահերն այս ընտրապայքարում անթաքույց ներկայացնում են հայկական որոշ քաղաքական կուսակցություններ:

Եվ այսպես, թվում է, թե օրենսդրական ու սահմանադրական փոփոխություններով Պուտինն իր համար արդեն իսկ բացել է բոլոր դռները, որպեսզի անկաշկանդ կազմակերպի իր վերարտադրությունը, մինչդեռ իրադարձությունների ընթացքն ու աշխարհաքաղաքական դասավորվածությունների կտրուկ տեղաշարժերն ակնհայտորեն հակառակի մասին են փաստում: Գնալով առավել պարզ է դառնում, որ հենց արտաքին ազդակներն ու գործոններն են վճռելու Ռուսաստանի նախագահի աթոռին Պուտինի մնալու կամ հեռանալու հարցը: Արդեն իսկ ռուսական էլիտայի ընկալումները վկայում են, որ Պուտինը գերադասում է ապահով հեռանալ: Ոչ բարենպաստ ընթացքի դեպքում Պուտինը կխաղարկի պահպանողական տրանզիտի տարբերակը՝ իշխանությունը փոխանցելուվ վստահելի մեկին և նրա թիկունքից ղեկավարելով երկիրը, իսկ եթե Բայդենի հետ ընդհանուր լեզու գտնեն, ապա Պուտինը կարող է իշխանությունը տալ կոլեգիալ փոխանորդին, որի դերում, ըստ ամենայնի, հանդես կգա Դմիտրի Մեդվեդևը:

Այս խառնաշփոթից առաջ ու դրան զուգահեռ՝ Ռուսաստանի գործող ղեկավարը փորձում է իրեն հաճո իշխանություն ձևավորել Հայաստանում՝ տարածաշրջանային պլանների կիսատ ընթացքը կառավարելու և իր համար բարենպաստ ավարտին հասցնելու համար:

Սակայն աշխարհաքաղաքական ներկա դասավորվածությունը փաստում է, որ Պուտինի ցանկությունը արդեն վճռորոշ չէ, նաև՝ Հայաստանի դեպքում. ամեն ինչ հստակեցնելու է հունիսի 16-ի պատմական հանդիպումը՝ հեռացող Պուտինի և նոր ժամանող Բայդենի միջև:

LIVE24.AM

եթե ես լինեի գերագույն հրամանատար ու այսպիսի վիճակ լիներ, ես ինձ կգնդակահարեի

Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում

Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում

Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին

Հերիք եղավ բոլ եղավ․ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ կամ էլ...

Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի առյուծով նկարն իր հետ տարել էր քարոզարշավի

Փաշինյանի ընտանիքին պահել են «պադվալում» ու ստիպել, որ էդ մարդը ստորագրի

Շորժայի հատվածում ադրբեջանցիները հարձակվել են հայ զինծառայողների վրա

Այս տեսանյութը հանգիստ կարող եք ճպցնել Նիկոլի ճակատին

Տղամարդկությունից ա խոսում, բայց հետևից ճամպրուկներով պամպերսներա ման տալիս

Էս անասունները հերոս տղերքի մարմինները բերել են լցրել են սառնարան․ Բա սատանա չե՞ն սրանք

Դու հզոր տղա ես, դու պինդ տղա ես, էդ թուրքերի առաջ մի կուչ գա

Շուշիում ադրբեջանցիները Հենրիխ Մխիթարյանի առանձնատան տարածքից տեսանյութ են հրապարակել

Նիկոլի ծննդյան օրը մենք պետք է ցավակցենք զոհերի ընտանիքներին, երկրին, ազգին, հասարակությանը, էթնոսին

Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղո՞վ ա անցնում

Հիմա ինչ, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսե՞նք

Սկյուռիկը թռավ, Նիկոլի ախռանիկն էլ վեր թռավ

18+․ Սյունիքում բախում է եղել. հայ սահմանապահները վրաններից հանել ու հետ են շպտել ազերիներն

Փաշինյանի որդուն՝ Աշոտիկին Ջաբրայիլից դուրս հանելու համար ոչնչացել է Իջևանի գունդը՝ 1200 հոգի