ԶՈՒ ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են.  տեղակայվում են միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանից կամ Մինսկի խմբի այլ երկրից. Փաշինյան

Մանրամասներ

ա

Հայաստանի անվտանգության խորհուրդն այսօր նիստ է հրավիրել, որին հրավիրված են նաեւ ԱԺ խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր խոսքում մասնավորապես, ասել է.

«Ես այսօր վերադառնում եմ Գեղարքունիքի մարզից, մասնավորապես, Կութ գյուղի հատվածի մեր սահմանային տարածքներից: Տեղում ծանոթացել եմ իրադրությանը եւ ուզում եմ կիսել իմ տպավորությունները: Բայց բացի դրանից ուզում եմ նաեւ իրադրության լուծման առաջարկով հանդես գալ:

Իրադրությունը լարված է եւ այդ լարվածության դինամիկան աճողական է: Այսինքն ոչ միայն ստատիկ լարված է, այլ շարունակաբար լարվում է եւ մեծ հավանականությամբ շարունակելու է լարվել: Ինչո՞ւ: Որրովհետեւ վերջին օրերին 15 օրերի ընթացքում մեր տարածք ներթափանցած ադրբեջանական զինվորները եւ մեր զինվորները, մեր ստորաբաժանումները փոխներթափանցա իրավիճակում են: Այսինքն, ըստ էության, գտնվում են ոչ միայն դեմ-դիմաց, այլեւ ըստ էության, խատը փոխներթափանցած վիճակում: Իրավիճակը լարվելու է ոչ միայն այն պատճառով, որ մարդիկ արդեն 15 օր դեմ դիմաց, արդեն տարբեր միջադեպեր են գրանցվել եւ այդ լարվածություն, ի վերջո, կարող է պայթեցնել իրավիճակը, այլեւ այսօրվա միջադեպից հետո կա հավանականություն, որ մեր ԶՈՒ ներկայացուցիչներն էլ կփորձեն գերի վերցնել,  հետո իրենք կփորձեն պատասխան քայլն անել եւ այսպես շարունակ:

Իմ գնահատականն այն է, որ իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում այս սադրանքը անխուսափելիորեն կարող է վերածվել լայնածավալ բախման: Ես ուզում եմ առաջարկել դիվանագիտական խաղաղ հանգուցալուծում իրավիճակի, որը կբերի լիցքաթափման:

Դուք տեղյակ եք, որ Ադրբեջանն իր գործողությունները պատճառաբանում է իր մոտ առկա ինչ-որ քարտեզներով, որ մեր եւ իրենց պատկերացումները սահմանային գծի տեղակայման եւ աշխարհագրության վերաբերյալ տարբերվում են: Մենք, իհարկե այդ գնահատականը չենք կիսում եւ ունենք մեր հստակ դիրքորոշումը: Բայց քանի որ իրադրությունը հասել է այս պայթյունավտանգ իրավիճակին, ես բաց առաջարկով եմ  հանդես գալիս՝ ուղղված միջազգային հանրությանը: Այս առաջարկն ուղղված է նաեւ Ադրբեջանի կառավարությանը: Առաջարկը հետեւյալն է, որ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի ԶՈՒ ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Այսինքն սահմանի վերաբերյալ որոշակի կիլոմետրերի պատկերացում տարբերություն կա: Ենթադրաբար, մենք առաջարկում ենք, որ ընդհանրապես այդ տարածքներից ԶՈՒ ստորաբաժանումները վերադառնան իրենց մշտական տեղակայման վայրեր: Դրա փոխարեն սահմանագծի ենթադրվող երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող: Դիտորդների ներկայությունն անհրաժեշտ է, որ համոզված լինեն կողմերը, որ դիմացի կողմը պայմանավորվածությունը կատարում է, այսինքն զորքեր չի մոտեցնում սահմանագծին: Խոսքը Սոթք-Խոզնավար սահմանային հատվածի մասին է, տվյալ դեպքում հենց այս հատվածում է սահմանային լարվածություն առաջացել:

Որից հետո էլի միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք: Տվյալ դեպքում էլի իմ պտկերացումն այն է, որ ՌԴ կամ Մինսկի խումբը ներկայացնող դիտորդներ պետք է ներկայացված լինեն եւ սա պետք է տեղի ունենա ՌԴ-ի կամ ՄԽ համանախագահության գործունեության ներքո:

Սա է առաջարկը»: