Սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ սահմանին․ որոշումն ընդունվեց

Մանրամասներ
մհեր շահեն

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում էր Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը:

Հարցը զեկուցող Արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանի ներկայացմամբ՝   հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել հաջորդաբար՝ կա՛մ Հայաստանում, կա՛մ Ադրբեջանում, կա՛մ հայ-ադրբեջանական սահմանին, 3-րդ երկրներում, ինչպես նաև տեսակոնֆերանսի ձևաչափով։

Փոխվարչապետ,  սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով Հայաստանի հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը նշեց, որ այս որոշմամբ լուծվելու են կազմակերպչական հարցերը։

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանազատման գործընթացն առաջին անգամ դրվում է ինստիտուցիոնալ հենքի վրա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին հայ- ադրբեջանական սահմանին տեղի էր ունեցել սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստը։