Հրաժարական ներկայացրած վարչապետը չի կարող շարունակել ժամանակավոր պաշտոնավարումը

Այս սկզբունքը չի խախտվել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամանակ: Այդ ժամանակ նա չէր կարող լինել պաշտոնակատար և չեղավ

ա

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քանի որ հրաժարականը տվեց, ապա կարող եմ հանգիստ խոսել այն մասին, որ իրավունքի տրամաբանությամբ չի կարող չի կարող հրաժարական ներկայացրած վարչապետը շարունակել ժամանակավոր պաշտոնավարումը: 

Ժամանակավոր պաշտոնավարումը կարող են կառավարության կազմում շարունակել բացառապես կառավարության այն անդամենրը, որոնք հրաժարական չեն տվել:

Այո, գիտեմ, որ 2018-ին էլ է նա շարունակել պաշտոնակատարի կարգավիճակում պաշտոնավարելը, սակայն դա ևս եղել է Սահմանադրության էության խախտում:

Այս սկզբունքը չի խախտվել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամանակ: Այդ ժամանակ նա չէր կարող լինել պաշտոնակատար և չեղավ»: