Ես ներողություն եմ խնդրում. Արփինե Հովհաննիսյան

Մանրամասներ

ա

«Ես ներողություն եմ խնդրում Արմեն Սարգսյանին քվեարկելու համար: Մտածել եմ, որ մարդը գուցե ունի անցած ճանապարհ, իսկ ես՝ երիտասարդս, իրավունք չունեմ քննարկելու ինչ-որ մեկի անցած ճանապարհը և հավանաբար նա երկրին պիտանի լինելու դեռ հնարավորություն կունենա:

Նա նախագահ է աշխատում Փաշինյան Նիկոլի մոտ։ Նա վաստակել է դավաճան լինելու տիտղոսը, որովհետև չկարողացավ նույնիսկ ինքն իր խոսքի տերը լինել»։

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ Արմեն Սարգսյանի մասին ասաց ՀՓՇ խորհրդի անդամ Արփինե Հովհաննիսյանը։

«ԳՇ պետի հետ կապված պատմությունը ավարտված չէ, Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ դիմելու է ՀՀ վարչական դատարան։
Հերթը վարչական դատարանինն է, որը կարող է Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի և մյուս դավաճանների որոշումը սկզբունքորեն չեղարկել, կասեցնել այս պահի դրությամբ նրա ազատ արձակումը»,- ասաց Հովհաննիսյանը։