Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության հարցում աշխարհի խոշորագույն տերությունների շրջանում առավել զգուշավոր դիրքորոշում զբաղեցնող երկրներից մեկը Չինաստանն է։ Չինացի դիվանագետները չափազանց հազվադեպ են հանդես գալիս Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության վերաբերյալ մեկնաբանություններով, իսկ եթե հանդես են գալիս, ապա փորձում են դա անել չափազանց զգուշորեն, Թերթ․am-ի փոխանցմամբ գրում է Военное Обозрение-ն։
Փորձագետները Չինաստանի նման դիրքորոշումը բացատրում են ոչ միայն այն հանգամանքով, որ Պեկինի համար նման արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին եղել և մնում է ավանդական:
Տեսակետներից մեկի համաձայն՝ պաշտոնական Պեկինի համար նույնիսկ հռետորաբանության տեսանկյունից անընդունելի է որևէ կերպ ցույց տալ, որ երկիրը կարող է որոշակի դիրքորոշում զբաղեցնել այդ հակամարտության հարցում։ Պեկինի համար, ինչպես և Մոսկվայի դեպքում, կարևոր է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանն առավելագույնս հանգիստ լինի, քանի որ դրա միջոցով անցնում է այսպես կոչված նոր «Մետաքսի ճանապարհի» հիպոթետիկ ուղղություններից մեկը՝ հսկայական տնտեսական և լոգիստիկ նախագիծը, որը փորձում է իրականացնել Չինաստանի կառավարությունը:
Չինաստանը նաև Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները տեսականորեն դիտարկում է որպես հնարավոր սպառնալիք, որոնց բախվում է կամ կարող է բախվել և ինքը՝ Չինաստանը: Օրինակ՝ Թայվանը․ Չինաստանն այդ տարածաշրջանը համարում է «անջատողական և շրջափակված»։ Չինաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են կղզու համար պատերազմ վարել։
Դրա հետ մեկտեղ Պեկինում հասկանում են, որ երկիրն ունի նաև Տիբեթ, որտեղ հաճախ ի հայտ են գալիս ուժեր, որոնք փորձում են այն հեռացնել Չինաստանից, և առկա է նաև Լադակհի խնդիրը, որի համար պատրաստ է պատերազմել հարևան Հնդկաստանը: Եվ եթե Պեկինը մի խոսքով քաջալերի Անդրկովկասի հակամարտության կողմերից մեկին, ապա արտաքին ուժերը կարող են դա օգտագործել հենց Չինաստանի դեմ՝ իր սեփական տարածքներում։
Որն է ԼՂ հակամարտության հարցում Չինաստանի այդչափ զգուշավոր դիրքորոշման պատճառը. Военное Обозрение
Մանրամասներ

0Comments