Եվրոպայի խոշորագույն հասարակաց տունը սննկացել է

Մանրամասներ
Pascha հասարակած տուն

Եվրոպայի խոշորագույն Pascha հասարակաց տունը, որը գտնվում է Քյոլնում, հայտարարել է իր սնանկացման մասին։ Այս մասին հայտնում է Express-ը։

Ըստ հրապարակման, հաստատության կառավարիչ-տնօրեն Արմին Ռոբշայդը դատարան դիմում է ներկայացրել՝ հասարակաց տունը սնանկ ճանաչելու մասին։

Պարբերականի հետ զրույցում նա ասել է, որ իրենք ծախսել են իրենց ֆինանսական բոլոր ռեզերվները, երբ արգելված էր մարմնավաճառությամբ զբաղվելը։

Ի դեպ, հայտնի է, որ Pascha-ն ունի 11 հարկ։ Այնտեղ աշխատում է 120 մարմնավաճառ, ինչպես նաեւ սպասարկող անձնակազմը՝ բաղկացած 60 հոգուց՝ այդ թվում մերսողներ եւ խոհարարներ։ Լոբշայդը մանրամասնել է, որ իրենք չէին հայտարարի սնանկացման մասին, եթե գերմանական իշխանությունները իրենց երաշխիքներ տրամադրեին, որ հաջորդ տարի կկարողանան աշխատել։

Նա նաեւ նկատել է, որ Քյոլնում անհատ մարմնավաճառները շարունակում են աշխատել եւ չվճարել հարկեր։