Մի իջեք Նիկոլի մակարդակին․ Ստեփան Դանիելյան

Քննարկումների նշաձողը գնալով ավելի ցած է գլորվում, քանի որ իր գիտակցությունը կենցաղային է, իսկ գիտելիքները՝ սահմանափակ

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրը քաղաքական ու հանրային կյանքի գլխավոր newsmaker մնալն է, դրանով նա փորձում է ուշադրության կենտրոնում լինել, առանց որի ինքն ոչինչ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Դրա արդյունքում քննարկումների նշաձողը գնալով ավելի ցած է գլորվում, քանի որ իր գիտակցությունը կենցաղային է, իսկ գիտելիքները՝ սահմանափակ։

Պետք չի իջնել իր մակարդակին, պետք չի իր սադրանքներին ենթարկվել։ Մեր նպատակը պետք է լինի այդ նշաձողը բարձրացնել այնքան, որտեղ նա ասելիք ու անելիք չունենա՝ վերը նշված պատճառներով։

Քաղաքական միտքը պետք է բարձրացնել, ուշադրություն չդարձնացնելով Նիկոլի պրովոկացիաների վրա»,-նշել է նա։