ՄԱԿ զեկույց. Սիրիայի հյուսիսում մոտ 100 հազար մարդիկ լքել են իրենց տները

ՄԱԿ զեկույցում նշվում է, որ շատերը պատսպարվել են Հեսեքե եւ Թալ Թամփ քաղաքների դպրոցներում եւ այլ շենքերում

Սիրիայի հյուսիսում երկիր Թուրքիայի ներխուժման պահից սկսած իրենց տները լքել են մոտ 100 հազար մարդիկ, ՄԱԿ զեկույցի տվյալներն է փոխանցում BBC-ն:

ՄԱԿ զեկույցում նշվում է, որ շատերը պատսպարվել են Հեսեքե եւ Թալ Թամփ քաղաքների դպրոցներում եւ այլ շենքերում:

Թուրքիան ավելի վաղ Սիրիայում ռազմական գործողություն էր սկսել քրդական կազմավորումների դեմ, ինչը հարուցել է Վաշինգտոնի խիստ քննադատությունը: Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստովանել է, որ գործողության գոտուց ամերիկյան զորքերը դուրս է բերել, բայց միաժամանակ հայտարարել է, որ չի աջակցում Անկարայի գործողություններին: Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում օրինագծեր են հայտնվել, որոնք Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսում Սիրիայում ԱՄՆ-ին դաշնակից կազմավորումների դեմ գործողության պատճառով: