Համասեռամոլության պիղծ քարոզը մտել է կրթական համակարգ․ Մարինա Խաչատրյան

Երկրում առկա անպատժելիության մթնոլորտն արձակել է սորոսականների և այլ դավադիրների ձեռքերը, որոնք հարձակումներ են գործում ազգային արժեքների, հանրության անվտանգության համար պայքարողների վրա
Մարինա Խաչատրյան

«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանն այսօր ԱԱԾ շենքի դիմաց ասուլիս էր նախաձեռնել՝ իր դեմ սորոսականներից հնչած սպառնալիքների թեմայով։

Ասուլիսի ժամանակ նա նաև տեղեկացրեց, որ նախորդ օրն առավոտյան իր մեքենայի լարը կտրված է հայտնաբերել, նա լուրջ կասկածներ ունի, որ այդպիսով սորոսականները նախազգուշացնում են նրան՝ լռել մասնավորապես սորոսականների նախաձեռնությունների մասին, որոնք սպառնում են մեր երկրի ազգային անվտանգությանը։

Մարինա Խաչատրյանը հիշեցրեց, որ Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում նախատեսված սատանիստական ռոք համերգի մասին բարձրաձայնողներից մեկն է եղել ու նաև ինքն է նպաստել, որպեսզի համերգն այդտեղ չկայանա։ Նա նաև բարձրաձայնում է առողջապահության ոլորտում առկա անօրինականությունների մասին։ Ուստի չի բացառում, որ իր հենց այս հասարակական-քաղաքական ակտիվության պատճառով թշնամիներ է ձեռք բերել, որոնք էլ փորձում են վնասել իրեն։ Երկրում առկա անպատժելիության մթնոլորտն արձակել է սորոսականների և այլ դավադիրների ձեռքերը, որոնք հարձակումներ են գործում ազգային արժեքների, հանրության անվտանգության համար պայքարողների վրա։