Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում չեմպիոն «Արարատ-Արմենիան» ընդունեց գավաթակիր «Ալաշկերտին»։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։
«Արարատ-Արմենիան» 19 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Արարատից» (10 խաղ) հետ է 3 միավոր, սակայն երկու հանդիպում քիչ է անցկացրել։ «Ալաշկերտը» չորրորդն է՝ 16 միավոր։
«Լոռին» Վանաձորում մրցեց փոխչեմպիոն «Փյունիկի» հետ եւ չկարողացավ պահել հաղթական հաշիվը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։
«Լոռին» 9 խաղում վաստակել է 15 միավոր եւ 5-րդն է, «Փյունիկը» 10 հանդիպումից հետո ունի 13 միավոր եւ 6-րդ տեղում է։
0Comments