Ինչու էր միակ խմբակցությունը, որին կարող էր դիմել Հրայր Թովմասյանը, մնացել ԲՀԿ-ն

Զարմանում եմ, որ զարմացել կամ նեղսրտել եք

Երկու օր է իշխող քաղաքական ուժի պատգամավորները նեղսրտում են, թե ինչու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր հայտարարության մեջ առանձնացրեց ԲՀԿ-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավաբան Արսեն Բաբայանը:

«Վերհիշելով անցածը, վերլուծելով իրավիճակն ամենասկզբից (քաղաքական մեղադրանքներ, սանիկներ, դատարանների շրջափակում, վնգստալ և այլն), նկատեցի, որ ԲՀԿ-ին հատուկ նշելն ունի չափազանց պարզ պատճառ:

ԱԺ-ում ունենք 3 քաղաքական ուժ: «Իմ քայլ»-ի շարժառիթը ՍԴ նախագահին հեռացնելու սոսկ քաղաքական ամբիցիա է: «Լուսավորն» առնվազն խախտեց օբյեկտիվության սահմանը, քանի որ հենց սկզբից հայտարարեց, որ կողմ է քվեարկելու, մինչդեռ օբյեկտիվ կլինեին, եթե սպասեին երկրորդ կողմին և գոնե հայտարարեին, որ դիրքորոշում կհայտնեն այն ժամանակ, երբ Հրայր Թովմասյանին հարցեր կտան ԱԺ նիստում ու կստանան պատասխաններ:

Փաստորեն միակ խմբակցությունը, որին կարող էր դիմել Հրայր Թովմասյանը, մնացել էր ԲՀԿ-ն:

Զարմանում եմ, որ զարմացել կամ նեղսրտել եք»,-գրել է նա: