Վերադարձիր կրկին. Մոտեցեք Աստծուն, և Նա կմոտենա ձեզ

Աստծո կանչը

Հիսուս

Սեպտեմբերի 23

Մոտեցեք Աստծուն, և Նա կմոտենա ձեզ

Սա Հաստատուն Օրենք է՝ Հոգևոր Կյանքում գործող: Դուք պետք է դառնաք Ինձ, մինչև Իմ Ներկայության գիտակցումն ունենալը: Այս վերադարձը՝ կրկին Ինձ դառնալն է, որ պետք է սովորեք անել ամեն պարագայում: Եթե չեք կարող ուրախ սրտով վերադառնալ, ապա դա թող լինի դարձի թեկուզ տկար առաջարկություն:

Հրաշալի է, երբ այդ լուռ դիմումից բացի, մի այլ բանի կարիք չկա: Հարկ չկա քո ցանկությունը բարձրաձայն արտահայտելու: Չկա կարիք ինքնադատապարտումի և ոչ էլ՝ նվերներ բերելու: Իսկապես հրաշալի է զգալ, որ այսքան պարզորեն կարող եք օգնություն խնդրել, առավել հրաշալի է տեսնել, որ սիրո ճանապարհով ուղարկված այդ օգնությունը տեղ է հասել:

Ոչ միայն օգնություն, այլ՝ սփոփանք և Աստվածային Մտերմություն և Ընկերակցության Ուրախություն: Անպատմելի մի մտերմություն, որ իմաստավորում է ձեր կյանքը, լցնում ուրախությամբ ու խաղաղությամբ:

Երբեք մի վախեցեք ու մի հուսահատվեք: Մոտեցեք Ինձ, և այդ մտերմությունն է, որ կարող է հիմնովին փոխել իրերի կարգը և այդպես՝ նաև ձեր կյանքը. կարող է տալ Ներդաշնակություն և Գեղեցկություն, Խաղաղություն ու Սեր: