Գլխավոր օրենքով գողի փաստաբաններին ստիպել են մերկանալ ու մնալ միայն ներքնազգեստով

Արդյունքում փաստաբանների մոտ որևէ արգելված իր չի հայտնաբերվել, իսկ նրանք որոշել են բողոքով դիմել դատախազություն և ՌԴ ՔԿ

Անազատության մեջ գտնվող գլխավոր օրենքով գող Օլեգ Շիշկանովի (Շիշկան) պաշտպաններին ստիպել են մերկանալ և մնալ միայն ներքնազգեստով, երբ վերջիններս այցելել են իրենց պաշտպանյալին:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին: Ընդ որում, փաստաբաններից մեկը կին է:

«Առաջին անգամ իմ փաստաբանական գործունեության ընթացքում ես մերկացա՝ մնալով միայն ներքնազգեստով»,-ասել է փաստաբան Ալեքսանդր Վերշինինը, ով մերկանալու ժամանակ կատակել է՝ առաջարկելով երաժշտություն միացնել մերկապարի համար:

Արդյունքում փաստաբանների մոտ որևէ արգելված իր չի հայտնաբերվել, իսկ նրանք որոշել են բողոքով դիմել դատախազություն և ՌԴ ՔԿ: