Ռուսաստանի դուրս գալը Եվրոպայի խորհրդից ենթադրում է հեռացում նրա բոլոր մեխանիզմներից. Պեսկով

Մանրամասներ
ա

Ռուսաստանի դուրս գալը Եվրոպայի խորհրդից ենթադրում է հեռացում նրա բոլոր մեխանիզմներից: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով, գրում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ  ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ երկիրն այլևս չի պատրաստվում մասնակցել Եվրոպայի խորհրդին:

Ռուսաստանի Դաշնությունն այլևս չի պատրաստվում մասնակցել Եվրոպայի խորհրդին, քանի որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ի երկրները, որոնք ոչ բարեկամական են Ռուսաստանին, չարաշահելով իրենց բացարձակ մեծամասնությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում, շարունակում են Եվրոպայի խորհրդի և Եվրոպայում ընդհանուր մարդասիրական և իրավական տարածքը ոչնչացնելու գիծը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Իրադարձությունների ընթացքը դառնում է անշրջելի։ Ռուսաստանը մտադիր չէ համակերպվել կոլեկտիվ Արևմուտքի կողմից իրականացվող այս խարխլող գործողություններին՝ ԱՄՆ-ի և միջազգային իրավունքի նրա արբանյակների կողմից ոտնահարվածին փոխարինելու «կանոնների վրա հիմնված կարգի» պարտադրմամբ: Ռուսաստանը չի մասնակցի նատօականների և նրանց հնազանդորեն հետևող ԵՄ-ի կողմից եվրոպական հնագույն կազմակերպությունն արևմտյան գերազանցության և ինքնագոհության մասին կախարդանքների համար հերթական հարթակի վերածմանը: Թող վայելեն միմյանց հետ շփումը՝ առանց Ռուսաստանի»,- նշել են նախարարությունից։