Մաֆիան որս է հայտարարել է Մխիթարյանի թիմակիցների նկատմամբ

«Արսենալի» ֆուտբոլիստներ Մեզութ Օզիլը և Սեադ Կոլաշինացը Լոնդոնում հայտնվել են հանցավոր խմբավորումների բախման կիզակետում

«Արսենալի» ֆուտբոլիստներ Մեզութ Օզիլը և Սեադ Կոլաշինացը Լոնդոնում հայտնվել են հանցավոր խմբավորումների բախման կիզակետում: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Լոնդոնում ֆուտբոլիստների վրա զինված հարձակումից հետո Արևելյան Եվրոպայից հանցավոր խմբավորումներից մեկն իր աջակցությունն է հայտնել վերջիններիս: Ավելի ուշ պարզվել է, որ հարձակումը տեղի մաֆիաներից մեկի ձեռքի գործն է: Հիմա լոնդոնյան մաֆիան որս է հայտարարել է Հենրիխ Մխիթարյանի թիմակիցների նկատմամբ:

Այժմ ֆուտբոլիստների անվտանգությունն ապահովում են թիկնապահները, նրանք գտնվում են տանը: Թե երբ մարզիկները կվերադառնան թիմի տրամադրության տակ, հայտնի չէ: