Ադրբեջանը շատ ավելի մեծ թափով է սկսել իր հասարակությանը նախապատրաստել պատերազմի

Այդ մասին են վկայում պաշտոնական հաղորդագրությունները, որոնք նրանք տարածում են ամենօրյա ռեժիմով բանակումի հետ կապված

Ադրբեջանը շարունակում է հայատյաց քաղաքականությունը և սերունդներին դաստիարակում բացառապես հայերի նկատմամբ թշնամություն սերմանելով:

Գերանբոյի շրջանում «Ադրբեջանի երիտասարդական հիմնադրամ»-ը երկրի ռազմական գերատեսչության հետ համատեղ մեկնարկել է «Marş İrəli» (Մարշ, առաջ) ռազմահայրենասիրական ծրագիր, որի շրջանակներում 17-25 տարեկան 200 տղաներ և աղջիկներ ռազմական բանակում են անցնում: Բանակումի շրջանակներում նրանք սովորում են կրակել հրաձգային զենքերից, սովորում են քարտեզագրում, տեղանքի չափագրում, անցնում հոգեբանական և բժշկական օգնության ցուցաբերման դասընթացներ: Նրանց հետ սեմինարներ են անցկանցում «Ղարաբաղի վետերաններ» միության անդամները, զորամասերի հրամանատարական կազմը և շարքայինները: Նրանց հիմնական նպատկաը ռազմահայրենասիրկան ոգու բարձրացումն է, իսկ թիրախը բացահայտ Հայաստանն ու Հայն է:

ա

Դա է վկայում պաշտոնական հաղորդագրությունները, որոնք նրանք տարածում են ամենօրյա ռեժիմով բանակումի հետ կապված: Նրանք հայտնում են, որ «ագրեսոր հայերին դուրս շպրտելու համար որոշակի տեխնիկական դասընթացներ են անցնում, որոնք անցկացնում են ռազմական գործին գիտակ մասնագետներ» : Մի քանի դրվագով օգտագործում են նաև թշնամի տերմինը . « երիտսարդներին ուսուցանվում է թշնամու վերահսկողության տակ գտնվող մեր հայրենիքի անտառների, ձորերի և այլ տեղանքի քարտեզագրումը, չափագրումը և ըստ այդ քարտեզների թույլ ու խոցելի տեղերը հայտնաբերելը»...

Ակնհայտ է, որ Ադրբեջանը ռազմական հոռետաբանության քաղաքականությունը ոչ միայն չի պակասացրել, այլ ավելին` շատ ավելի մեծ թափով է սկսել իր հասարակությանը նախապատրաստել պատերազմի:

Կարեն Հովհաննիսյան