«Յուվենտուսը» 60 միլիոն եվրո կառաջարկի Մաուրո Իկարդիի համար

«Ինտերին» անհրաժեշտ է 70 միլիոն եվրո անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին գնելու համար

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» պատրաստ է արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի համար Միլանի «Ինտերին» վճարել 60 միլիոն եվրո, հաղորդում է gazetta.it-ը։

«Յուվենտուսը» Իկարդիին առաջարկել է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ։ «Ինտերում» նա ստանում է 4 միլիոն եվրո։

«Ինտերին» անհրաժեշտ է 70 միլիոն եվրո անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին գնելու համար։