Դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչով եմ զբաղվելու 2024 թվականից հետո

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է, որ առաջիկայում իրեն սպասվում է ևս 5 տարի ծանրաբեռնված աշխատանք

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է, որ առաջիկայում իրեն սպասվում է ևս 5 տարի ծանրաբեռնված աշխատանք, և կանխատեսումներ անել, թե ինչով է նա զբաղվելու 2024 թվականից հետո, դեռ շուտ է:

Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ առկա է Կրեմլի կայքում:

«Այդ մասին խոսելը դեռ վաղ է: Առջևում ևս 5 տարի ծանրաբեռնված աշխատանք է սպասվում: Եվ աշխարհում իրադարձությունների նման արագ զարգացման պայմաններում դժվար է կանխատեսումներ անելը: Հավատացեք, այժմ ես ունեմ՝ ինչով զբաղվել այն կարգավիճակում, որում գտնվում եմ»,- ասել է Պուտինն ի պատասխան հարցին, թե մտածել է նա՝ ինչ է անելու 2024 թվականից հետո, և մտադիր է արդյոք հեռանալ քաղաքականությունից:

ՌԴ նախագահական ընտրություններն անցկացվել էին 2018 թվականի մարտի 18-ին: Պուտինը հաղթել էր՝ հավաքելով 76,69% ձայն: Սա նրա նախագահական 4-րդ ժամկետն է, նրա լիազորությունները կավարտվեն 2024 թվականին: