Տապալվածները` սուպերնախարար

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձևավորված նոր նախարարությունների նախարարներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձևավորված նոր նախարարությունների նախարարներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել:
ՀՀ նախագահի հրամանագրով Էրիկ Գրիգորյանն ազատվել է բնապահպանության նախարարի պաշտոնից ու նշանակվել շրջակա միջավայրի նախարար:
Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար՝ ազատվելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից:
Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ ազատվելով ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնից:
Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ ազատվելով տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից:
Հակոբ Արշակյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ ազատվելով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից, իսկ Էրիկ Գրիգորյանը նշանակել շրջակա միջավայրի նախարար՝ ազատվելով բնապահպանության նախարարի պաշտոնից:
Համաձայն 2019 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի, ՀՀ կառավարությունն այսուհետ բաղկացած է 12 նախարարություններից.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն: 
Էկոնոմիկայի նախարարություն
Առողջապահության նախարարություն 
Արտաքին գործերի նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Արդարադատության նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Ֆինանսների նախարարություն:
Նախկինում ՀՀ կառավարության կազմում 17 նախարարություն կար: Ընդհանուր առմամբ կրճատվել է 5 նախարարություն: Դրանք խոշորացվել են դառնալով սուպերնախարարություններ, այն իմաստով ոլորտներն ընդլայնվել են:
Սուպերնախարներ դարձած Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը, Հակոբ Արշակյանը, Տիգրան Խաչատրյանը և Էրիկ Գրիգորյանը լուրջ պատասխանատվություն են ստանձնում: Պետք է ընգծել, որ վերջին 1 տարվա ընթացքում նախարարական պորտֆելներ ունեցող այս պարոններից որևէ մեկն առանձնապես չի հաջողել իր նախկին ոլորտներում: Թերևս հակառակը` գրեթե բոլոր ոլորտներում նկատվել է ծրագրային աշխատանքի և չափելի արդյունքների բացակայություն: Այս իամստով նման կադրերին նոր` ավելի լայն լիազրություններով օժտելն ու նրանց վրա հավելյալ պատասխանտվություն դնելը, իսկապես, չափազանց ռիսկային է, որովհետև բոլոր նախադրյալներն առկա են, որ նրանք կտապալվեն` իրենց հետ տապալելով պետական համակարգի ն օպտիմալացման ռեֆորմը: Նիկոլ Փաշինյանը պետք է շատ հետևողական լինի սուպերնախարարների աշխատանքի հանդեպ, այլապես տապալված պետական ռեֆորմը` գոծազուրիկ դարձած պետծառայողների օգնությամբ շատ սահոջն կերպոց կվերաժի հակահեղափոխության հուժկու ալիքի, գրում է hayeli.am: