Հայտնի են դարձել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի ընտրության ժամկետները

Բրիտանական Պահպանողականների կուսակցությունը նոր ղեկավար կընտրի հուլիսի կեսերին

 

 

Բրիտանական Պահպանողականների կուսակցությունը նոր ղեկավար կընտրի հուլիսի կեսերին։ Այս մասին գրում The Guardian պարբերականը, հավելելով, որ դա նաեւ կնշանակի, նոր վարչապետի ընտրություն։ Արդեն հունիսի կեսերին կավարտվեն թեկնածուների առաջադրումները, որից հետո կսկսվեն քվեարկություններ եւ կընտրվեն մի քանիսը, որոնցից մեկի օգտին քվեարկելու են արդեն բոլոր կուսակցականները։ Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թերեզա Մեյը հրաժեշտ կտա Պահպանողականների կուսակցության ղեկավարի եւ բրիտանական կաբինետի ղեկավարի պաշտոններից, գրում է hraparak.am: