Ովքե՞ր են Մեծ Բրիտանիայի վարչապետի հավանական թեկնածուները

Այս պահին ամենահավանական թեկնածուն ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնն է

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին ընտրելու գործընթացը սկսվելու է հունիսի 7-ից. այս մասին հաղորդում է РИА Новости-ն: 

Այս պահին ամենահավանական թեկնածուն ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնն է, ով արդեն հայտարարել է վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու ծրագրերի մասին:

Այդ հնարավորությունից կօգտվի նաև Համայնքների պալատի նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը: Հավանական թեկնածուների շարքում են նաև Մեծ Բրիտանիայի ԱԳ ներկայիս ղեկավար Ջերեմի Հանթը և Ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը: