Ամերիկացի գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ օրական 1-2 բաժակ գինու օգտագործումը կարող է նվազեցնել վաղաժամ մահվան վտանգը և երկարացնել կյանքը, Корреспондент-ի փոխանցմամբ՝ գրել է The Independent-ը:
Ըստ աղբյուրի՝ 15 տարի փորձագետներն ուսումնասիրել են 90 տարին լրացած 1700 տարեցների սննդակարգը, սովորությունները և առողջական վիճակը: Պարզվել է, որ նրանք, որոնք օրական երկու բաժակ գինի են խմել, միջինը 18 տոկոսով մյուսներից ավելի երկար են ապրել:
Բացի այդ, կյանքի տևողության վրա ազդել է նաև ֆիզիկական ակտիվությունը: Օրական 15-45 րոպե ֆիզկուլտուրայով զբաղվելը վաղաժամ մահվան վտանգը նվազեցրել է 11 տոկոսով:
0Comments